• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի ելույթը Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության և Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների հետ Ամանորյա պաշտոնական հանդիսության ժամանակ:

04 հունվարի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի ելույթը Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության և  Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների հետ Ամանորյա պաշտոնական հանդիսության ժամանակ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի ելույթը

Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության և

Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների հետ Ամանորյա պաշտոնական հանդիսության ժամանակ

4 հունվարի, 2023 թ.

 

Հարգելի տիկին Նգույեն Ֆուոնգ Նգա, Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության նախագահ,

Հարգելի պարոն Նգույեն Վան Տուան, Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահ,

Հարգելի ընկերներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք,

 Մենք արդեն հրաժեշտ ենք տվել 2022 թվականին, որը կարևոր և հոբելյանական էր հայ-վիետնամական հարաբերությունների պատմության մեջ: Առջևում նոր 2023 թվայանն է և 361 օր:

 

Սիրելի ընկերներ,

          Բարեկամությունը մի սովորական բառ չէ, այն՝ իրենց սովորույթներով, մտածելակերպով և գաղափարախոսությամբ իրար մոտ մարդկանց և ժողովուրդների կողմից իրական գործերի ամբողջությունն է: Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամության պատմության մեջ դրանք նման գործերը բազմաթիվ են: Ինչպես ես արդեն բազմիցս նշել եմ, հայ-վիետնամական հարաբերություններն ունեն առվազն 800 տարվա պատմություն: Այս համատեքստում ամենակարևոր հանգրվանն անկասկած Վիետնամի նախագահ Հո Շի Մինի՝ 1959 թվականի հուլիսի 21-ից 23-ը Հայաստան կատարած պատմական այցն էր, որը նոր էջ բացեց Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններում: Շատ վիետնամցիներ գիտեն և հիշում են հայ ժողովրդի աջակցությունը եղբայրական Վիետնամին՝ իր անկախության համար ազատագրական պայքարի, ինչպես նաև ամերիկյան պատերազմի ժամանակ:

Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամները քաջատեղյակ են, որ 1950-1990-ական թթ. Հայաստանի միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են գրեթե 2000 վիետնամցի ուսանողներ, ովքեր պահպանել են ջերմ հիշողություններ Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև, իհարկե, հայկական  Արարատ կոնյակի մասին:

Վիետնամում Հայաստանի դեսպանության բացումը նոր խթան հաղորդեց Վիետնամի հետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանը: 2013 թվականից սկսած Հայաստանի դեսպանությունն ակտիվ աշխատում է Վիետնամի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ: Դա վկայում է երկու երկրների միջև քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակի մասին: Մենք անհամբեր սպասում և ակնկալում ենք վիետնամական կողմի պատասխան քայլին, երբ Երևանում կբացվի Վիետնամի դեսպանությունը:  

 

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Կուզենայի հատկապես նշել Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության և Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի դերակատարությունը՝ ի դեմս մեծարգո դեսպան Նգույեն Ֆուոնգ Նգայի և պարոն Նգույեն Վան Տուանի, ինչպես նաև կազմակերպությունների բոլոր անդամների՝ մեր երկրների բարեկամության ու հարաբերություններում գրանցած բոլոր ձեռքբերումների գործում: Վստահ եմ, որ մեր հետագա համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հայաստանում շատ բարձր գնահատեցին COVID-19 համավարակի ժամանակ վիետնամցի մեր ընկերների կողմից տրամադրված  բարեգործական աջակցությունը:

Ցավոք սրտի, Հայաստանը և հայ ժողովուրդը այս նոր տարին դիմավորեցին դժվարին պայմաններում՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ավելի քան 127 քռ. կմ տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Նրանք շրջափակել են նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող ավելի քան 120 հազար հայերին, ինչի հետևանքով ստեղծվել է հումանիտար աղետ՝ պայմանավորված առաջին անհրաժեշտության սննդամթերքի և դեղորայքի պակասությամբ:

Սիրելի բարեկամներ,

Ես վստահ եմ, որ հայ-վիետնամական բարեկամությունը, որը երկար տարիների ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների միջով, ինչպես նաև Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ ապագայում էլ, հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա՝ ի շահ մեր երկու երկրների և բարեկամ ժողովուրդների:

Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին 2023 թ. Ամանորի, ինչպես նաև գալիք Լուսային Նոր Տարվա՝ կատվի տարվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքներին և բարեկամներին առողջություն, երջանկություն և բարեկեցություն, ինչպես նաև խաղաղություն մեր երկրների և ամբողջ մեր մոլորակի համար:

Շնորհավոր Նոր Տարի,

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: